23:56 21 օգոստոսի, 2025Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» 4:1 հաշվով պարտության մատնեց Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում։
Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում տեղի ունեցած խաղում «Նոայից» հեթ-տրիկի հեղինակ դարձավ Նիդերլանդները ներկայացնող մարոկկացի կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը։ Աչքի ընկավ նաեւ խորվաթ կիսապաշտպան Մարին Յակոլիշը։
Պատասխան հանդիպումը Հայաստանում տեղի կունենա օգոստոսի 28-ին։
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, առաջին հանդիպում
«Օլիմպիա» (Սլովենիա) - «Նոա» (Հայաստան)՝ 1:4
Իվան Դուրդով, 56 - Մարին Յակոլիշ, 36, Իմրան Ուլադ Օմար, 39, 52, 11մ, 64
Չիրացրած 11մ՝ Մատեուս Բարոզո («Նոա»), 50
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.