Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» խորվաթ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիայի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում։
«Ես կխնդրեմ իմ ֆուտբոլիստներին, ինչպես միշտ, լինել մոտիվացված, կենտրոնացած։ Հասկանան, թե ինչ ենք մենք ցանկանում անել:
Կխնդրեմ, որ նրանք լինեն խիզախ, ստեղծարար և խաղան ֆուտբոլ լավագույն ձևով։
«Նոայում» իմ առաջին օրվանից մինչև վերջին օրը բոլոր հանդիպումներում, անկախ այն բանից, թե որտեղ ենք խաղալու և ում դեմ, հանդես ենք գալու միայն հաղթանակի համար»,- ասել է Սանդրո Պերկովիչը։
«Օլիմպիա» - «Նոա» առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 21-ին Լյուբլյանայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի