10:10 21 օգոստոսի, 2025Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» խորվաթ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիայի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում։
«Ես կխնդրեմ իմ ֆուտբոլիստներին, ինչպես միշտ, լինել մոտիվացված, կենտրոնացած։ Հասկանան, թե ինչ ենք մենք ցանկանում անել:
Կխնդրեմ, որ նրանք լինեն խիզախ, ստեղծարար և խաղան ֆուտբոլ լավագույն ձևով։
«Նոայում» իմ առաջին օրվանից մինչև վերջին օրը բոլոր հանդիպումներում, անկախ այն բանից, թե որտեղ ենք խաղալու և ում դեմ, հանդես ենք գալու միայն հաղթանակի համար»,- ասել է Սանդրո Պերկովիչը։
«Օլիմպիա» - «Նոա» առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 21-ին Լյուբլյանայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.