18:21  ,  11 օգոստոսի, 2025

«Արարատ-Արմենիա» - «Սպարտա Պրահա» հանդիպման մուտքը կլինի ազատ

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա» - «Սպարտա Պրահա» պատասխան հանդիպման մուտքը կլինի ազատ, սակայն տեղերի քանակը՝ սահմանափակ, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

Մարզադաշտ մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ անվճար տոմս, որը հնարավոր է ստանալ մարզադաշտի մուտքի մոտ՝ հանդիպման մեկնարկից 2 ժամ առաջ։

Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, մեկնարկը՝ 20:00-ին։

Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» պարտվել է 1:4 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News