18:21 11 օգոստոսի, 2025ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա» - «Սպարտա Պրահա» պատասխան հանդիպման մուտքը կլինի ազատ, սակայն տեղերի քանակը՝ սահմանափակ, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։
Մարզադաշտ մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ անվճար տոմս, որը հնարավոր է ստանալ մարզադաշտի մուտքի մոտ՝ հանդիպման մեկնարկից 2 ժամ առաջ։
Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, մեկնարկը՝ 20:00-ին։
Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» պարտվել է 1:4 հաշվով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.