Աշխարհի 12-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։ Հայ թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ 6:4, 7:6 (8:6) հաշվով պարտության մատնեց աշխարհի 104-րդ ռակետ, ֆրանսիացի Վալենտեն Ռուաեին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 50 րոպե։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 101-րդ ռակետ, ամերիկացի Ջենսոն Բրուքսբին։
Աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանին Սիները մեկնարկային մրցախաղում 6:1, 6:1 հաշվով հաղթեց աշխարհի 144-րդ ռակետ, կոլումբացի Դանիել-Էլաի Գալանին։
Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը 6:1, 2:6, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 56-րդ ռակետ, բոսնիացի Դամիր Ջումհուրին։
Ցինցինատիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի
18:16 , 1 հոկտեմբերի