09:28 11 օգոստոսի, 2025Աշխարհի 12-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։ Հայ թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ 6:4, 7:6 (8:6) հաշվով պարտության մատնեց աշխարհի 104-րդ ռակետ, ֆրանսիացի Վալենտեն Ռուաեին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 50 րոպե։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 101-րդ ռակետ, ամերիկացի Ջենսոն Բրուքսբին։
Աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանին Սիները մեկնարկային մրցախաղում 6:1, 6:1 հաշվով հաղթեց աշխարհի 144-րդ ռակետ, կոլումբացի Դանիել-Էլաի Գալանին։
Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը 6:1, 2:6, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 56-րդ ռակետ, բոսնիացի Դամիր Ջումհուրին։
Ցինցինատիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.