10:23  ,  8 օգոստոսի, 2025

«Նոայի» գլխավոր մարզիչ․ Շատ բարդ մրցակցային խաղ էր (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» խորվաթ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեկնաբանել է 1:1 հաշվով արդյունքը Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում։

«Շատ բարդ մրցակցային խաղ էր, սպասում էինք հենց սա։ Արհեստական խոտածածկ, խոնավություն, եղանակային պայմաններ՝ այդ ամենի պատճառով հեշտ չէր խաղալը, բայց մենք լավ սկսեցինք հանդիպումը, սկզբում գոլ խփեցինք, որը չգրանցեցին, հետո նորից գոլ խփեցինք։ Առաջին 15-20 րոպեին ամբողջովին վերահսկում էինք խաղը։

Դրանից հետո տպավորություն ունեի, որ բավարարվել ենք արդյունքով։ Եվ մենք սկսեցինք գնդակը հաճախ հետ ուղարկել դարպասապահին, սխալ թույլ տվեցինք եւ ստացանք 11-մետրանոց։ Երկրորդ խաղակեսում անհավասարակշռված ֆուտբոլ էր, առանց որեւէ կառուցվածքի։ Բայց այսպիսի խաղեր արհեստական խոտածածկին լինում են։

Ամեն ինչ կորոշվի տանը՝ Երեւանում։ Կոչ եմ անում բոլոր երկրպագուներին գալ մարզադաշտ։ Մենք ունենք մեր 12-րդ խաղացողի կարիքը։ Հույս ունեմ, որ նրանք կգան մարզադաշտ»,- ասել է Պերկովիչը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News


  • Latest news