22:12  ,  7 օգոստոսի, 2025

Եվրոպայի լիգա․ «Նոան» չհաղթեց Ջիբրալթարում (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվեց Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմպսին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Նոայի» կամերունցի կիսապաշտպան Յան Էտեկին (տեսանյութ)։

Առաջին խաղակեսի 9-րդ ավելացված րոպեին դաշտի տերերը խփեցին պատասխան գոլը։

Յան Էտեկին սեփական տուգանային հրապարակում թիկունքից քաշեց մրցակցի խաղաշապիկից եւ նշանակվեց 11-մետրանոց։

Աչքի ընկավ ջիբրալթարցի հարձակվող Թիջեյ Դե Բառը։ Նրա հարվածը դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը հետ մղեց, սակայն Դե Բառն առաջինը հասավ գնդակին եւ գրավեց դարպասը (տեսանյութ)։

Ավելացված առաջին րոպեին «Նոայից» մարոկկացի կիսապաշտպան Իմրան Օուլադ Օմարը գերազանց իրացրեց տուգանային հարվածը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ (տեսանյութ)։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին։

«Լինքոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում «Նոայի» հաջորդ մրցակիցը  կլինի «ՉՖՐ Կլուժ» (Ռումինիա) - «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News


  • Latest news