17:36  ,  6 օգոստոսի, 2025

«Նոայի» ուղեւորությունը եւ զբոսանքը Ջիբրալթարում (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» Երեւանից Ջիբրալթար է հասել 10 ժամում։

Ակումբի մամուլի ծառայությունը պատրաստել է կարճ տեսանյութ երկար ուղեւորության մասին։

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Նոան» կհյուրընկալվի Ջիբրալթարի  «Լինկոլն Ռեդ Իմպսին»։ Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

«Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Նոայի» հաջորդ մրցակիցը  կլինի «ՉՖՐ Կլուժ» (Ռումինիա) - «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News