18:30  ,  5 օգոստոսի, 2025

«Նոան» մեկնեց Ջիբրալթար (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» մեկնեց Ջիբրալթար։ Երեւանյան թիմին «Զվարթնոց» օդանավակայանում ճանապարհել են երկրպագուները։

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Նոան» կհյուրընկալվի Ջիբրալթարի  «Լինկոլն Ռեդ Իմպսին»։ Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

«Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Նոայի» հաջորդ մրցակիցը  կլինի «ՉՖՐ Կլուժ» (Ռումինիա) - «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News


  • Latest news