17:02  ,  31 հուլիսի, 2025

Պատանեկան ԵԱ․ Գրիգոր Ղազարյանը՝ ոսկե մեդալակիր

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության 84 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Ղազարյանը նվաճեց երկամարտի ոսկե մեդալ։

Նա պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում ունեցավ` 140 կգ, 145 կգ, 148 կգ: Պոկում վարժության երրորդ մոտեցմամբ` 148 կգ, Ղազարյանը սահմանեց պատանիների Եվրոպայի ռեկորդ: Պոկում վարժությունում հայ ծանրորդը նվաճեց ոսկե մեդալ:

Հրում վարժության առաջին մոտեցմամբ Ղազարյանը բարձրացրեց 180 կգ` սահմանելով Եվրոպայի ռեկորդ հրում վարժությունում ու երկամարտում:

Ղազարյանը թարմացրեց սեփական ռեկորդը` հրում վարժությունում գլխավերևում պահելով 185 կգ ու 190 կգ: Այս մրցաձևում ևս նա ոսկե մեդալակիր է, հաղորդում է ՀԾՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Երկամարտի 338 կգ արդյունքով` Գրիգոր Ղազարյանը 2025 թվականի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում