17:02 31 հուլիսի, 2025Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության 84 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Ղազարյանը նվաճեց երկամարտի ոսկե մեդալ։
Նա պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում ունեցավ` 140 կգ, 145 կգ, 148 կգ: Պոկում վարժության երրորդ մոտեցմամբ` 148 կգ, Ղազարյանը սահմանեց պատանիների Եվրոպայի ռեկորդ: Պոկում վարժությունում հայ ծանրորդը նվաճեց ոսկե մեդալ:
Հրում վարժության առաջին մոտեցմամբ Ղազարյանը բարձրացրեց 180 կգ` սահմանելով Եվրոպայի ռեկորդ հրում վարժությունում ու երկամարտում:
Ղազարյանը թարմացրեց սեփական ռեկորդը` հրում վարժությունում գլխավերևում պահելով 185 կգ ու 190 կգ: Այս մրցաձևում ևս նա ոսկե մեդալակիր է, հաղորդում է ՀԾՖ-ի ֆեյսբուքյան էջը:
Երկամարտի 338 կգ արդյունքով` Գրիգոր Ղազարյանը 2025 թվականի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.