23:03  ,  25 հուլիսի, 2025

WTA-500. Էմմա Ռադուկանուն դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի 46-րդ ռակետ, 2021թ․ ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոն, բրիտանացի թենիսիստուհի Էմմա Ռադուկանուն դուրս եկավ Վաշինգտոնում անցկացվող WTA-500 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Նա մրցեց աշխարհի 90-րդ ռակետ, հույն Մարիա Սակարիի հետ եւ առավելության հասավ 6:4, 7:5 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 10 րոպե։

Կիսաեզրափակիչում Էմմա Ռադուկանուի մրցակիցը կլինի աշխարհի 19-րդ ռակետ, դանիացի Կլարա Թաուսոնի եւ աշխարհի 48-րդ ռակետ, ռուսաստանցի Աննա Կալինսկայայի դիմակայության հաղթողը։

Վաշինգտոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,2 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News