23:03 25 հուլիսի, 2025Աշխարհի 46-րդ ռակետ, 2021թ․ ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոն, բրիտանացի թենիսիստուհի Էմմա Ռադուկանուն դուրս եկավ Վաշինգտոնում անցկացվող WTA-500 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Նա մրցեց աշխարհի 90-րդ ռակետ, հույն Մարիա Սակարիի հետ եւ առավելության հասավ 6:4, 7:5 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 10 րոպե։
Կիսաեզրափակիչում Էմմա Ռադուկանուի մրցակիցը կլինի աշխարհի 19-րդ ռակետ, դանիացի Կլարա Թաուսոնի եւ աշխարհի 48-րդ ռակետ, ռուսաստանցի Աննա Կալինսկայայի դիմակայության հաղթողը։
Վաշինգտոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,2 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.