00:59  ,  11 հուլիսի, 2025

Եվրոպայի լիգա․ «Լեգիան» հաղթեց Բիչախչյանի սուպերգոլի շնորհիվ (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում լեհական «Լեգիան» տանը մրցեց ղազախական «Ակտոբեի» հետ։

Վարշավայի թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

25-րդ րոպեին գեղեցիկ գոլով աչքի ընկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը (տեսանյութ

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 17-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում