19:51  ,  10 հուլիսի, 2025

Ուիմբլդոն․ Արինա Սաբալենկան պարտվեց կիսաեզրափակիչում

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չկարողացավ դուրս գալ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Ամանդա Անիսիմովայի հետ, որն առավելության հասավ 6:4, 4:6, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 38 րոպե։

Եզրափակիչում Անիսիմովայի մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկի եւ աշխարհի 35-րդ ռակետ, շվեյցարացի Բելինդա Բենչիչի դիմակայության հաղթողը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News