19:51 10 հուլիսի, 2025Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չկարողացավ դուրս գալ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Ամանդա Անիսիմովայի հետ, որն առավելության հասավ 6:4, 4:6, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 38 րոպե։
Եզրափակիչում Անիսիմովայի մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկի եւ աշխարհի 35-րդ ռակետ, շվեյցարացի Բելինդա Բենչիչի դիմակայության հաղթողը։
Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.