21:38  ,  6 հուլիսի, 2025

Ուիմբլդոն․ Արինա Սաբալենկան քառորդ եզրափակիչում է

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը չորրորդ շրջանում  6:4, 7:6 (7:4) հաշվով պարտության մատնեց աշխարհի 23-րդ ռակետ, բելգիացի Էլիսե Մերտենսին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 34 րոպե։

Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 104-րդ ռակետ, գերմանացի Լաուրա Զիգեմունդը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News