21:38 6 հուլիսի, 2025«Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը չորրորդ շրջանում 6:4, 7:6 (7:4) հաշվով պարտության մատնեց աշխարհի 23-րդ ռակետ, բելգիացի Էլիսե Մերտենսին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 34 րոպե։
Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 104-րդ ռակետ, գերմանացի Լաուրա Զիգեմունդը։
Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.