18:02  ,  30 հունիսի, 2025

Ուիմբլդոն․ Արինա Սաբալենկայի հաղթական մեկնարկը

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնի մրցաշարում։ Բելառուսի ներկայացուցիչն առաջին շրջանում 6:1, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 194-րդ ռակետ, կանադացի Կարսոն Բրենսթինին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 14 րոպե։

Երկրորդ շրջանում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի 47-րդ ռակետ, նորզելանդացի Լուլու Սունի եւ աշխարհի 48-րդ ռակետ, չեխ Մարի Բոուզկովայի դիմակայության հաղթողը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News