18:02 30 հունիսի, 2025Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնի մրցաշարում։ Բելառուսի ներկայացուցիչն առաջին շրջանում 6:1, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 194-րդ ռակետ, կանադացի Կարսոն Բրենսթինին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 14 րոպե։
Երկրորդ շրջանում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի 47-րդ ռակետ, նորզելանդացի Լուլու Սունի եւ աշխարհի 48-րդ ռակետ, չեխ Մարի Բոուզկովայի դիմակայության հաղթողը։
Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.