19:50  ,  26 հունիսի, 2025

WTA-500. Իգա Շվյոնտեկը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի 8-րդ ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Գերմանիայի Բադ Հոմբուրգ քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարի կիսաեզրափակիչ։

Լեհ թենիսիստուհին մրցեց աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Եկատերինա Ալեքսանդրովայի հետ, որը պարտվեց 4:6, 6:7 (5:7) հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 59 րոպե։

Կիսաեզրափակիչում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Ժասմին Պաոլինին, որը 7:5, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 21-րդ ռակետ, բրազիլացի Բեատրիս Հադադ-Մայային։

Բադ Հոմբուրգի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News