19:50 26 հունիսի, 2025Աշխարհի 8-րդ ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Գերմանիայի Բադ Հոմբուրգ քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարի կիսաեզրափակիչ։
Լեհ թենիսիստուհին մրցեց աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Եկատերինա Ալեքսանդրովայի հետ, որը պարտվեց 4:6, 6:7 (5:7) հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 59 րոպե։
Կիսաեզրափակիչում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Ժասմին Պաոլինին, որը 7:5, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 21-րդ ռակետ, բրազիլացի Բեատրիս Հադադ-Մայային։
Բադ Հոմբուրգի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.