Աշխարհի 22-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Գերմանիայի Հալլե քաղաքում անցկացվող АТР-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Հայ թենիսիստը 6:3, 1:6, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 27-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 42 րոպե։
Քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 14-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի եւ աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչեւերիի դիմակայության հաղթողը։
Հալլեի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի
22:46 , 16 նոյեմբերի
21:28 , 16 նոյեմբերի
20:30 , 16 նոյեմբերի
19:07 , 16 նոյեմբերի 
18:47 , 16 նոյեմբերի
18:02 , 16 նոյեմբերի 
17:07 , 16 նոյեմբերի
16:06 , 16 նոյեմբերի