15:45 19 հունիսի, 2025Աշխարհի 22-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Գերմանիայի Հալլե քաղաքում անցկացվող АТР-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Հայ թենիսիստը 6:3, 1:6, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 27-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 42 րոպե։
Քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 14-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի եւ աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչեւերիի դիմակայության հաղթողը։
Հալլեի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն եվրո է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.