Աշխարհի երկրորդ ռակետ Կորի Գաուֆը նվաճեց Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչում ամերիկացի թենիսիստուհին մրցեց աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկայի հետ եւ առավելության հասավ 6:7 (5:7), 6:2, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 38 րոպե։
Կորի Գաուֆը երկրորդ անգամ էր խաղում «Ռոլան Գարոսի» եզրափակիչում։ 2022-ին նա պարտվել էր լեհ Իգա Շվյոնտեկին։
21-ամյա թենիսիստուհին հաղթանակի համար կստանա 2,5 միլիոն եվրո։
Նա երկրորդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ 2023-ին Կորի Գաուֆը ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում հաղթել էր Սաբալենկային։
27‑ամյա Սաբալենկան առաջին անգամ էր հասել «Ռոլան Գարոսի» եզրափակիչ։ Նա Australian Open-ի կրկնակի չեմպիոն է, մեկ անգամ էլ հաղթել է US Open-ում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի
15:52 , 10 սեպտեմբերի
15:09 , 10 սեպտեմբերի
14:19 , 10 սեպտեմբերի 
13:38 , 10 սեպտեմբերի
13:01 , 10 սեպտեմբերի
12:26 , 10 սեպտեմբերի
12:03 , 10 սեպտեմբերի