20:48 7 հունիսի, 2025Աշխարհի երկրորդ ռակետ Կորի Գաուֆը նվաճեց Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչում ամերիկացի թենիսիստուհին մրցեց աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկայի հետ եւ առավելության հասավ 6:7 (5:7), 6:2, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 38 րոպե։
Կորի Գաուֆը երկրորդ անգամ էր խաղում «Ռոլան Գարոսի» եզրափակիչում։ 2022-ին նա պարտվել էր լեհ Իգա Շվյոնտեկին։
21-ամյա թենիսիստուհին հաղթանակի համար կստանա 2,5 միլիոն եվրո։
Նա երկրորդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ 2023-ին Կորի Գաուֆը ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում հաղթել էր Սաբալենկային։
27‑ամյա Սաբալենկան առաջին անգամ էր հասել «Ռոլան Գարոսի» եզրափակիչ։ Նա Australian Open-ի կրկնակի չեմպիոն է, մեկ անգամ էլ հաղթել է US Open-ում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.