19:49  ,  5 հունիսի, 2025

Արինա Սաբալենկան առաջին անգամ դուրս եկավ «Ռոլան Գարոսի» եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան առաջին անգամ դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։

Բելառուսի ներկայացուցիչը «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչում 7:6 (7:1), 4:6, 6:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի 5-րդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 20 րոպե։

Իգա Շվյոնտեկն անցած տարի նվաճել էր «Ռոլան Գարոսի» տիտղոսը։ Նա այս մրցաշարի քառակի հաղթող է։

Եզրափակիչում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆի եւ աշխարհի 361-րդ ռակետ, ֆրանսիացի Լոիս Բուասոնի դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 56 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News