19:49 5 հունիսի, 2025Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան առաջին անգամ դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։
Բելառուսի ներկայացուցիչը «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչում 7:6 (7:1), 4:6, 6:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի 5-րդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 20 րոպե։
Իգա Շվյոնտեկն անցած տարի նվաճել էր «Ռոլան Գարոսի» տիտղոսը։ Նա այս մրցաշարի քառակի հաղթող է։
Եզրափակիչում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆի եւ աշխարհի 361-րդ ռակետ, ֆրանսիացի Լոիս Բուասոնի դիմակայության հաղթողը։
«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 56 միլիոն եվրո է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.