11:06  ,  28 մայիսի, 2025

Լիոնել Մեսին ու Լուիս Սուարեսը ֆուտբոլային ակումբ են հիմնադրել

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ու Ուրուգվայի հավաքականի նախկին խաղացող Լուիս Սուարեսն Ուրուգվայում հիմնադրել են ֆուտբոլային ակումբ, որը կոչվում է «Դեպորտիվո ԼՍՄ»։

Ակումբը մրցելույթները կսկսի Ուրորւգվայի չորրորդ դիվիզիոնից։

«Ցանկանում եմ ուրուգվայական ֆուտբոլին տալ պատանիների եւ երեխաների աճի համար հնարավորություններ եւ գործիքներ»,- ասել է Լուիս Սուարեսը։

«Մանկուց մենք շատ ապրումներ ենք ունեցել, փորձառություն ենք ունեցել ֆուտբոլային էլիտայում եւ հիմա ցանկանում եմ ներկայացնել իմ ընկերոջն ու գործընկերոջը։ Այս նախագիծը կատարյալ տեղ է, որպեսզի շարունակենք կիսվել ֆուտբոլի մասին մեր տեսլականով»,- ասել է Մեսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում