11:06 28 մայիսի, 2025Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ու Ուրուգվայի հավաքականի նախկին խաղացող Լուիս Սուարեսն Ուրուգվայում հիմնադրել են ֆուտբոլային ակումբ, որը կոչվում է «Դեպորտիվո ԼՍՄ»։
Ակումբը մրցելույթները կսկսի Ուրորւգվայի չորրորդ դիվիզիոնից։
«Ցանկանում եմ ուրուգվայական ֆուտբոլին տալ պատանիների եւ երեխաների աճի համար հնարավորություններ եւ գործիքներ»,- ասել է Լուիս Սուարեսը։
«Մանկուց մենք շատ ապրումներ ենք ունեցել, փորձառություն ենք ունեցել ֆուտբոլային էլիտայում եւ հիմա ցանկանում եմ ներկայացնել իմ ընկերոջն ու գործընկերոջը։ Այս նախագիծը կատարյալ տեղ է, որպեսզի շարունակենք կիսվել ֆուտբոլի մասին մեր տեսլականով»,- ասել է Մեսին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.