00:26  ,  23 մայիսի, 2025

Եվրոպայի լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

ՈՒԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների խումբը կազմել է Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Եզրափակիչում «Տոտենհեմը» 1:0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։

Դարպասապահ․ Գուլիելմո Վիկարիո («Տոտենհեմ»)։

Պաշտպաններ․ Պեդրո Պորո («Տոտենհեմ»), Կրիստիան Ռոմերո («Տոտենհեմ»), Ռոբին Կոխ («Այնտրախտ»), Ֆրեդրիկ Անդրե Բյորկան («Բուդյո-Գլիմտ»)։

Կիսապաշտպաններ․ Պատրիկ Բերգ («Բուդյո-Գլիմտ»), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Հարձակվողներ․ Ռայան Շերկի («Լիոն»), Դոմինիկ Սոլանկե («Տոտենհեմ»), Նիկո Ուիլյամս («Աթլետիկ»).

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում