00:58  ,  22 մայիսի, 2025

«Տոտենհեմը»՝ Եվրոպայի լիգայի գավաթակիր (ֆոտո, վիդեո)

Լոնդոնի «Տոտենհեմը» նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը։ Բիլբաոյում տեղի ունեցած եզրափակիչում ավստրալացի Անգելոս Պոստեկոգլուի գլխավորած թիմը նվազագույն հաշվով պարտության մատնեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

42-րդ րոպեին աչքի ընկավ ուելսցի կիսապաշտպան Բրենան Ջոնսոնը, որին գոլային փոխանցում կատարեց սենեգալցի կիսապաշտպան Պապե Մատար Սառը։

«Տոտենհեմը» Եվրոպայի լիգայի իրավանախորդ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում ունեցել է երկու տիտղոս՝ 1972-ին եւ 1984-ին։

Եվրոպայի լիգա, եզրափակիչ

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:0 (տեսանյութ)

Բրենան Ջոնսոն, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում