13:08  ,  16 մայիսի, 2025

Պրեմիեր լիգայից հեռացված «Վեստ Արմենիայի» մրցակիցներին կշնորհվի հաղթանակ 3:0 հաշվով

ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշել է ՝ «Վեստ Արմենիային» գրանցել տեխնիկական պարտություն 0:3 հաշվով՝ Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» հետ խաղին չներկայանալու համար։

«Վեստ Արմենիայի»՝ երկու խաղին չներկայանալու հետևանքով, թիմը հեռացվում է Fastex Պրեմիեր լիգայից (2024/25 մրցաշրջան)։

Միաժամանակ տեղեկացվում է, որ համաձայն ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի (2024/25 մրցաշրջան), 26.06 կետի՝ այն թիմերին, որոնք առաջնության մնացած հատվածում պետք է հանդիպեին հեռացված թիմի հետ, բոլոր այդ խաղերում կգրանցվի տեխնիկական հաղթանակ՝ 3:0 հաշվով։

31-րդ տուրում «Վեստ Արմենիան» պետք է հանդիպեր «Ալաշկերտի», 32-րդ տուրում՝ «Գանձասարի», 33-րդ տուրում՝ «Շիրակի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English