01:25  ,  15 մայիսի, 2025

«Ռեալի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Մալյորկային» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի սլովակ պաշտպան Մարտին Վալիենտը։

68-րդ րոպեին պատասխան գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

Ավելացված 5-րդ րոպեին Արքայական թիմի հաղթական գոլը խփեց իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը։

«Ռեալը» 78 միավորով երկրորդն է եւ 4 միավոր հետ է «Բարսելոնայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Մալյորկա»՝ 2:1 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 68, Խակոբո Ռամոն, 90+5 - Մարտին Վալիենտ, 11

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news