00:55  ,  9 մայիսի, 2025

ԵԼ․ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը» դուրս եկան եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիական «Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկան Եվրոպայի լիգայի եզրափակիչ։

«Տոտենհեմը» կիսաեզրափակիչի պատասխան խաղում 2:0 հաշվով պարտության մատնեց նորվեգական «Բուդյո-Գլիմտին»։

«Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» 4:1 հաշվով հաղթեց իսպանական «Աթլետիկ Բիլբաոյին»։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 21-ին Բիլբաոյում։

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ պատասխան հանդիպում

«Բուդյո-Գլիմտ» - «Տոտենհեմ»՝ 0։2 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 1:3)

Դոմինիկ Սոլանկե, 63, Պեդրո Պորո, 69

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 4:1 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 3:0)

Մեյսոն Մաունթ, 72, 90+1, Կազեմիրո, 80, Ռասմուս Հոյլունդ, 85 - Միկել Խաուրեխիզար, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում