17:57  ,  4 մայիսի, 2025

Մբապեի դուբլը նպաստեց «Ռեալի» հաղթանակին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» Մադրիդում մրցեց Վիգոյի «Սելտայի» հետ։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 3:2 հաշվով։

«Ռեալից» դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Աչքի ընկավ նաեւ թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերը։

«Ռեալը» 75 միավորով երկրորդն է եւ 4 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից»։ «Սելտան» 7-րդն է՝ 46 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Սելտա»՝ 3:2 (տեսանյութ)

Արդա Գյուլեր, 33, Կիլիան Մբապե, 39, 48 - Խավի Ռոդրիգես, 69, Ուիլոթ Սվեդբերգ, 76

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news