00:57  ,  4 մայիսի, 2025

«Բարսելոնայի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» ընդունեց հետնապահ «Վալյադոլիդին» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց դաշտի տերերի իսպանացի կիսապաշտպան Իվան Սանչեսը։

Երկրորդ խաղակեսում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից աչքի ընկան բրազիլացի հարձակվող Ռաֆինյան եւ իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպես Մարտինը։

«Բարսելոնան» 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Վալյադոլիդը» վերջինն է՝ 16 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Վալյադոլիդ» - «Բարսելոնա»՝ 1:2 

Իվան Սանչես, 6 - Ռաֆինյա, 54, Ֆերմին Լոպես Մարտին, 61

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news