01:05  ,  27 ապրիլի, 2025

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող թենիսի «Մասթերս» շարքի Madrid Open մրցաշարում հաղթանակով մեկնարկեց աշխարհի 25-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը։

Հայ թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ 7:6 (7:3), 7:6 (7:4) հաշվով պարտության մատնեց աշխարհի 103-րդ ռակետ, ամերիկացի Ռայլի Օպելկային։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 65-րդ ռակետ, բրազիլացի Ժոաո Ֆոնսեկայի եւ աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլի դիմակայության հաղթողը։

Մադրիդի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news