01:05 27 ապրիլի, 2025Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող թենիսի «Մասթերս» շարքի Madrid Open մրցաշարում հաղթանակով մեկնարկեց աշխարհի 25-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը։
Հայ թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ 7:6 (7:3), 7:6 (7:4) հաշվով պարտության մատնեց աշխարհի 103-րդ ռակետ, ամերիկացի Ռայլի Օպելկային։
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 65-րդ ռակետ, բրազիլացի Ժոաո Ֆոնսեկայի եւ աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլի դիմակայության հաղթողը։
Մադրիդի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.