01:28  ,  24 ապրիլի, 2025

«Ռեալը» պարտության մատնեց «Խետաֆեին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Խետաֆեին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

21-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերը։

«Ռեալը» 72 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 4 միավոր։ «Խետաֆեն» 12-րդ տեղում է՝ 39 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Խետաֆե» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:1 

Արդա Գյուլեր, 21

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news