Հույզերով լի առաջնություն ստացվեց: Չեմպիոն հռչակվելիս հույզերս շատ բուռն էին, քանի որ նախորդ 2-3 մրցաշարերում ինչ-որ բան խանգարում էր, որ մեդալով վերադառնամ: Քրտնաջան մարզումների շնորհիվ հասա գերազանց մարզավիճակիս եւ կարողացա ոսկե մեդալ նվաճել:
Այս մասին «Զվարթնոցում» լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Գարիկ Կարապետյանը, որն այս գիշեր Հայաստանի թիմի հետ Քիշնեւից վերադարձել է հայրենիք:
Ապրիլի 14-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 109 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը երկամարտի 411 կգ արդյունքով երկրորդ անգամ հռչակվեց չեմպիոն (185 + 226): Առանձին վարժություններում Կարապետյանը նվաճեց նաեւ երկու փոքր ոսկե մեդալները:
«Աշխարհի առաջնությունում ստացած վնասվածքիցս հետո շատ դժվարություններ ունեցա: Մարզվելու համար շատ քիչ ժամանակ ունեի: Երկու հավաքի եմ մասնակցել, երկու ամիս ժամանակ եմ ունեցել մարզվելու համար: Քրտնաջան մարզումների շնորհիվ հասա գերազանց վիճակիս եւ կարողացա ոսկե մեդալով վերադառնալ Հայաստան:
Չեմպիոն հռչակվելիս հույզերս շատ բուռն էին, որովհետեւ նախորդ 2-3 մրցաշարերից պետք է մեդալով վերադառնայի, բայց ինչ-որ բան խանգարում էր: Այս անգամ ստացվեց այնպես, ինչպես մենք էինք ուզում: Մրցակցությունը շատ թեժ էր, ամեն ինչ լավ էր: Հույզերով լի առաջնություն ստացվեց»,- ասել է Գարիկ Կարապետյանը:
Գարիկ Կարապետյանն առաջին անգամ տիտղոսը նվաճել է 2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում, որտեղ երկամարտի 392 կգ արդյունքով սահմանել է երեք ռեկորդ (178+214):
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի