Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան գրառումով շնորհավորել է ծանրորդ Վարազդատ Լալայանին երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ։
«Եվս մեկ ոսկի Եվրոպայի առաջնությունում։
Վարազդատ Լալայանը հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
Տարիների գրագետ ու հետևողական աշխատանքը տալիս է իր արդյունքները: Արժանապատիվ ու վաստակած հաղթանակ է սա։
Շնորհավորում եմ Վարազդատին, նրա մարզիչներին, ինչպես նաև Վարազդատի ծնողներին` հայ ազգին նման զավակ պարգևելու համար:
Մեր մեծ հաղթանակները դեռ առջևում են»,- գրել է Գագիկ Ծառուկյանը:
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի 10 մեդալ՝ 2 ոսկի, 6 արծաթ եւ 2 բրոնզ: Փոքր մեդալները միասին հայ ծանրորդները Քիշնեւից վերադառնում են 27 մեդալով: Թիմային հաշվարկում Հայաստանը երրորդն է։
Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիրներ դարձան Վարազդատ Լալայանը (450, 210+240) եւ Գարիկ Կարապետյանը (411 կգ, 185 + 226), արծաթե մեդալներ են նվաճել՝ Ալեքսանդրա Գրիգորյանը (202, 85+117), Գոռ Սահակյանը (338, 153+185), Ռաֆիկ Հարությունյանը (343 կգ, 158+185), Աննա Ամրոյանը (231 կգ, 100+131), Սիմոն Մարտիրոսյանը (406 կգ, 180+225) եւ Լիանա Գյուրջյանը (246 կգ, 106+140):
Բրոնզե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլակյանը (275 կգ, 124+151) եւ Դավիթ Հովհաննիսյանը (376 կգ, 173+203):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի