Աշխարհի չեմպիոն եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին դրվատանքով է խոսել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին, որի ղեկավարությամբ հանդես է եկել «Բարսելոնայում»։
«Գվարդիոլան այլ աշխարհ է։ Նա տեսնում է այն, ինչ ոչ ոք չի տեսնում։ Նա փոխեց ֆուտբոլը։ Բոլորը ցանկանում էին կրկնօրինակել մեզ։ Իրականում, նա այդ տեսանկյունից վնաս է տվել խաղին․ մարդիկ ձգտում էին խաղալ մեր «Բարսելոնայի» նման՝ չհասկանալով, թե ինչպես անել դա։
Մենք առանձնահատուկ թիմ ունեինք Չավիի, Ինիեստայի եւ Բուսկետսի օգնությամբ կիսապաշտպանությունում։ Մարզիչի եւ խաղացողների կատարյալ համադրություն էր»,- Մեսիի խոսքը մեջբերում է Sportskeeda-ն։
Գվարդիոլան «Բարսելոնան» գլխավորել է 2008-2012-ին՝ դառնալով Իսպանիայի եռակի չեմպիոն ու սուպերգավաթակիր, կրկնակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:24 , 18 սեպտեմբերի 
19:54 , 18 սեպտեմբերի
19:12 , 18 սեպտեմբերի
19:05 , 18 սեպտեմբերի
18:22 , 18 սեպտեմբերի 
17:58 , 18 սեպտեմբերի
17:07 , 18 սեպտեմբերի
16:31 , 18 սեպտեմբերի
15:08 , 18 սեպտեմբերի 
14:52 , 18 սեպտեմբերի