Աշխարհի չեմպիոն եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին դրվատանքով է խոսել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին, որի ղեկավարությամբ հանդես է եկել «Բարսելոնայում»։
«Գվարդիոլան այլ աշխարհ է։ Նա տեսնում է այն, ինչ ոչ ոք չի տեսնում։ Նա փոխեց ֆուտբոլը։ Բոլորը ցանկանում էին կրկնօրինակել մեզ։ Իրականում, նա այդ տեսանկյունից վնաս է տվել խաղին․ մարդիկ ձգտում էին խաղալ մեր «Բարսելոնայի» նման՝ չհասկանալով, թե ինչպես անել դա։
Մենք առանձնահատուկ թիմ ունեինք Չավիի, Ինիեստայի եւ Բուսկետսի օգնությամբ կիսապաշտպանությունում։ Մարզիչի եւ խաղացողների կատարյալ համադրություն էր»,- Մեսիի խոսքը մեջբերում է Sportskeeda-ն։
Գվարդիոլան «Բարսելոնան» գլխավորել է 2008-2012-ին՝ դառնալով Իսպանիայի եռակի չեմպիոն ու սուպերգավաթակիր, կրկնակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:49 , 3 նոյեմբերի 
00:26 , 3 նոյեմբերի
23:01 , 2 նոյեմբերի
22:02 , 2 նոյեմբերի
21:10 , 2 նոյեմբերի
20:15 , 2 նոյեմբերի
19:08 , 2 նոյեմբերի
18:04 , 2 նոյեմբերի
17:07 , 2 նոյեմբերի
16:16 , 2 նոյեմբերի