20:16  ,  6 ապրիլի, 2025

«Աթլետիկոն» պարտության մատնեց «Սեւիլիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Սեւիլիային» եւ հաղթեց 2:1 հաշվով։

7-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Սեւիլիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Լյուսիեն Ագումեն։ 25-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց հյուրերի արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց իսպանացի կիսապաշտպան Պաբլո Բարիոսը։

«Աթլետիկոն» 60 միավորով երրորդն է, «Սեւիլիան» 11-րդ տեղում է՝ 36 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Սեւիլիա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 1:2 (տեսանյութ)

Լյուսիեն Ագումե, 7 - Խուլիան Ալվարես, 25, 11մ, Պաբլո Բարիոս, 90+3

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news