22:52  ,  4 դեկտեմբերի, 2012

Կրկնակի օլիմպիական չեմպիոնն ավարտել է կարիերան

Գեղարվեստական մարմնամարզության կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենյա Կանաեւան հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին, գրում են ռուսական լրատվամիջոցները։ Կանաեւան հաստատվել է Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնում։

«Ես կավարտեմ կարիերաս։ Կամ պետք է «տանջվեի» մարզումներում, կամ այլ գործունեության անցնեի»,- ասել է Կանաեւան։

Դեռեւս սեպտեմբերին հայտնի մարզուհին նշել էր, որ չի պատրաստվում հեռանալ մեծ սպորտից։ Կանաեւան երկու օլիմպիական ոսկե մեդալներից բացի 17 անգամ հաղթել է աշխարհի առաջնություններում, 13 անգամ՝ Եվրոպայի առաջնություններում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում