16:37  ,  4 դեկտեմբերի, 2012

Յուրա Մովսիսյանի տրանսֆերը կկայանա այս շաբաթ

Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը Մոսկվայի «Սպարտակ» պաշտոնապես կհաստատվի մինչեւ այս շաբաթվա վերջը, հաղորդում է «Газете.Ru»-ն՝ հղում անելով գործարքով զբաղվող իր աղբյուրներին:

Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողն օրեր առաջ էր փոխհամաձայնության եկել Ռուսաստանի 9-ակի չեմպիոնի հետ: Մովսիսյանին ձեռք բերելու համար «Սպարտակը» վճարել է 8 միլիոն եվրո: «Սպարտակում» Յուրան կստանա տարեկան 2.4 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված կլինի 5 տարով:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 13 հանդիպման եւ դարձել է 9 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս