16:37 4 դեկտեմբերի, 2012Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը Մոսկվայի «Սպարտակ» պաշտոնապես կհաստատվի մինչեւ այս շաբաթվա վերջը, հաղորդում է «Газете.Ru»-ն՝ հղում անելով գործարքով զբաղվող իր աղբյուրներին:
Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողն օրեր առաջ էր փոխհամաձայնության եկել Ռուսաստանի 9-ակի չեմպիոնի հետ: Մովսիսյանին ձեռք բերելու համար «Սպարտակը» վճարել է 8 միլիոն եվրո: «Սպարտակում» Յուրան կստանա տարեկան 2.4 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված կլինի 5 տարով:
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 13 հանդիպման եւ դարձել է 9 գոլի հեղինակ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.